Գիտնականները գտել են նոր միջոց, որը մեղմ եւ միջին ծանրության COVID-19 ունեցող պացիենտների օրգանիզմին օգնում է արագորեն ազատվել SARS-CoV-2 կորոնավիրուսից: Պեգինտերֆերոն-լյամբդան ակտիվացնում է հակավիրուսային պաշտպանությունը, որը շնչառական համակարգը պաշտպանում է պաթոգեններից: Նոր ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet Respiratory Medicine-ում:

Թմրամիջոցների կրկնակի կույր փորձարկումներում ներգրավվել է 60 մարդ, որոնք պատահականորեն բաժանվել են երկու հավասար խմբերի: Առաջին ախտանիշների կամ SARS-CoV-2-ի դրական արդյունքից հետո յոթ օրվա ընթացքում փորձարարական խմբի պացիենտներին տվել են մեկանգամյա չափաբաժին` 180 միկրոգրամ պեգինտերֆերոն-լյամբդա՝ ենթամաշկային ներարկման միջոցով, իսկ վերահսկող խմբին` պլացեբո:

Ինչպես պարզվել է, պեգինտերֆերոն ստացող պացիենտների մոտ կորոնավիրուսային ՌՆԹ-ի մակարդակն ավելի շատ է ընկել, քան պլացեբո խմբի մարդկանց մոտ: Ուսումնասիրության 7-րդ օրը փորձարարական խմբի մարդկանց 80%-ի մոտ (պլացեբոյի խմբում`ընդամենը 40%-ի մոտ) վիրուսային բեռը իջել է հայտնաբերելի մակարդակից ցածր: Ընդհանուր առմամբ, դեղամիջոցը երեք օրով արագացրել է օրգանիզմի մաքրումը վիրուսից, ընդ որում՝ առավել արդյունավետ այն ազդել է համեմատաբար բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցող պացիենտների վրա` հասնելով 10-ի՝ վիրուսի 6-րդ աստիճանի պատճենի մեկ միլիլիտր արյան համար: Վիրուսային առավել ցածր բեռի դեպքում, երբ հատուկ բուժում սովորաբար չի պահանջվում, ապաքինումը երկու խմբերում էլ հավասարապես արագ է տեղի ունեցել։

Չնայած երկու խմբերում էլ հիվանդության նշանների անհետացումը տեղի է ունեցել մոտավորապես նույն արագությամբ, պեգինտերֆերոնի օգտագործումը նպաստել է շնչառական ախտանիշներից ավելի արագ ազատմանը, մանավանդ վիրուսային բարձր բեռ ունեցող մարդկանց մոտ: Սա հատկապես կարեւոր է, քանի որ բարձր վիրուսային բեռը փոխկապակցված է ծանր COVID-19-ի հետ:

Պեգինտերֆերոնը կամ պեգիլացված ինտերֆերոնը (դրան կցված է պոլիէթիլենգլիկոլը) պատկանում է III տեսակի ինտերֆերոններին, որոնք խթանում են վիրուսների դեմ պայքարի համար պատասխանատու գեները, իսկ հակավիրուսային պատասխանը գագաթնակետին է հասնում 72 ժամ հետո:

Հետազոտողների կարծիքով՝ հակավիրուսային դեղամիջոցը պետք է ներարկվի հիվանդության սկզբից անմիջապես հետո, ինչը թույլ կտա արագ նվազեցնել վիրուսային բեռը եւ կանխել COVID-19-ի ավելի լուրջ տեսակը: