«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին չի կարողանա օգնել իր թիմին Իտալիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ պատասխան խաղում:

Ֆուտբոլիստը  վնասվածք է ստացել Ա Սերիայի 21-րդ տուրի «Ռոմայի» դեմ խաղում:

Հաղորդվում է, որ այս հանդիպմանը հարձակվող Պաուլո Դիբալան կկարողանա վերադառնալ կազմ. արգենտինացին մարզվել է ըստ անհատական ծրագրի:

Սպասվում է, որ հարձակվողը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին:

Իտալիայի գավաթի խաղարկության կիասեզրափակչի առաջին խաղում թուրինյան թիմը Միլանում հաղթել է 2:1 հաշվով: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 9-ին: