Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատող կանանց հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին գրում է Togarma տելեգրամ ալիքը։

Հարթակը հավելում է, որ Հայաստանի իշխող խմբակցությունից ինֆորմացիա է ստացել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի թեկնածու Լիլիթ Մակունցի լոբբինգի մանրամասների մասին։

«Պարզվում է, հարցը տիկին Մակունցի կողմից տարրական շանտաժի մասին է։ Բանն այն է, որ տիկին Մակունցը ծայրահեղ անտրամադիր է, հիսթերիայի մեջ` կապված այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է «Իմ քայլի» պատգամավորների շուրջ` շարունակական ճնշումներ, իշխանության և ազդեցության հնարավոր կորուստ։ Ի լրումն դրա` նա միշտ երազել է օվկիանոսից այն կողմ անցնել ու ավելի մոտ լինել ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հսկողության տակ գործող Ֆլետչերի դիվանագիտական դպրոցի իր կուրատորներին, ուր նա ուսուցում է անցել «Ոչ բռնի դիմադրություն» դասընթացի շրջանակներում»,-գրում է տելեգրամ ալիքը։

Ըստ նույն աղբյուրի` տիկին Մակունցը նրբորեն ակնարկել է Նիկոլ Փաշինյանին իր ցանկությունների ու նրա կնոջն առնչվող մեծ քանակի կոմպրոմատների մասին։