Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%: Այս մասին տվյալներ է հրապրակել Վիճակագրության կոմիտեն:

Ըստ այդմ, 2020թ-ի հունվարի համեմատ 2021թ-ի հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ զգալի գնաճ են արձանագրել:

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝

Բուսական յուղը թանկացել է 44,3%

Շաքարավազը թանկացել է 40,7%

Ձուն թանկացել է 26,4%

Կաթնամթերքը թանկացել է 7,7%

Միրգը թանկացել է 12%

Բանջարեղենը թանկացել է 9,9%

Սխտոր թանկացել է 95,4%

Խառը կանաչին թանկացել է 53,5%

Հացը թանկացել է 7,9%

Ալյուրը թանկացել է 12,5%

Խմիչքը , ծխախոտը թանկացել է 6,8%

Ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%:

Իսկ օրինակ, միսն էժանացել է 0.1 տոկոսով: