Լեհաստանում 2000 թվականին սպանության համար սխալմամբ դատապարտված քաղաքացի Թոմաշ Կոմենդան երկրի իշխանություններից խոշոր փոխհատուցում կստանա 18 բանտում անցկացնելու համար:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, տուժածին գումարային փոխհատուցում վճարելու մասին որոշումը կայացրել է Օպոլե քաղաքի դատարանը: Վճռի համաձայն՝ Կոմենդան 12 մլն զլոտա (3,2 մլն դոլար) կստանա որպես վնասի հատուցում և 811 000 զլոտա (մոտ 0,3 մլն դոլար) փոխհատուցում:

Գումարի չափը որոշելիս դատարանը հաշվի է առել նմանօրինակ գործերով նախկինում կկայացված 42 վճիռները: Նշվում է, որ դատարանի որոշուը վերջնական չէ և կարող է բողոքարկվել վերին ատյաններում:

Հայց ներկայացնելիս Կոմենդան Պետական գանձարանից մոտ 19 մլն զլոտա է պահանջել՝ որպես փոխհատուցում: