2015-ի իրանական միջուկային գործարքի (ԳՀՀԾ) վերսկսումը որեւէ միջնորդություն չի պահանջի եւ կիրականացվի իր պարտավորություններին Վաշինգտոնի վերադարձի ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է Mehr-ը:

«Իրանը բաց դուռ է թողել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար, որպեսզի փոխհատուցի անցյալի իր խախտումները (պարտավորությունների) ու վերադառնա դրանց իրականացմանը: Մենք կսպասենք մինչեւ մյուս կողմն ընդունի պատշաճ միջոցներ եւ վերադառնա իր պարտավորություններին»,-հավելել է նա:

Հղում անելով ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆի վերջին հայտարարությանը՝ նա ասել է, որ եվրոպական եռյակը պետք է շտկի անցյալ իր սխալներն ու վերադառնա այդ համաձայնությանը:

Նա նշել է, որ Իրանն իր լուման է ունեցել այդ հարցում, եւ այժմ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ եւ հետ կանգնել սխալ ուղուց: