Իրանի մեջլիսի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որն այցով գտնվում է Մոսկվայում, փետրվարի 8-ին փոխանցել Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սայիդ Ալի Խամենեիի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին  հասցեագրված ուղերձը, հայտնում է EurAsia Daily-ն:

Պաշտոնյան ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում, իր գործընկերոջն է փոխանցել Այաթոլլահ Խամենեյի «կարևոր ուղերձը» նախագահ Պուտինին: Ղալիբաֆի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Մոսկվա էր ժամանել անցյալ կիրակի երեկոյան ՝ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով: Ակնկալվում է, որ բացի Վոլոդինի հետ հանդիպումից, Ղալիբաֆը բանակցություններ կվարի նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

«Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ ռազմավարական մոտեցման վրա, և, համապատասխանաբար, երկու երկրների խորհրդարանները կբանակցեն և կհամագործակցեն երկկողմ կապերը խորացնելու համար», — ասել է Ղալիբաֆը՝ Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուն պես:

Իրանցի օրենսդիրը անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի դեմ արևմտյան խիստ պատժամիջոցների հարցին ՝ ասելով, որ Թեհրանն ու Մոսկվան, այդ սահմանափակող միջոցների ազդեցությունը նվազեցնելու նպատակով, համագործակցում են տարբեր տնտեսական ոլորտներում: