Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր Երուսաղեմում ներկայացել է դատարան, որտեղ հայտարարել է, որ մեղավոր չէ կաշառք վերցնելու մասին և խարդախության և լիազորությունների չարաշահման մասին այլ գործերով:

Ինչպես հայտնում է CNN-ը, երկուշաբթի կայացած դատալսումները երկրորդն էին Նեթանյահուի մասնակցությամբ: Նրա դեմ կոռուպցիոն գործով դատավարությունը մեկնարկել էր անցյալ տարվա մայիսին:

Վերջինս ներկայացրել է իր անունից դատապաշտպանների կազմած գրավոր արձանագրությունը, որով հայտնում է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Նեթանյահուն, որն Իսրայելի առաջին գործող վարչապետն է, որը դատարան է ներակայնում որպես պատասխանող կողմ, մեղադրվում է երեք առանձին գործերով:  Դրանցից ամենահնչեղ գործի շրջանակներում Նեթանյահուն մեղադրվում է իր միլիոնատեր ընկերոջը պատկանող հեռուստահաղորդակման ընկերությանը 1 մլրդ շեկելի (ավելի քան 300 մլն դոլար) չափով արտոնություններ շնորհելու մեջ: