Իշխանությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու էջն այս փուլում փակում է։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարել էր, էե վարչապետի հետ հանդիպման ժամանակ արձանագրել են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը խորհրդարանական ընդդիմությունը դրական արձագանքի չի արժանացրել: Փաշինյանն ու թիմակիցները փակ հանդիպման ժամանակ արձանագրել են նաև, որ հանրության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, հետևաբար շարունակելու են աջակցել վարչապետին: Իշխանական խմբակցության այս հայտարարությունը մեղմ ասած առաջացրել է հասարակական-քաղաքական շրջանակների ծիծաղը։

Նախ Փաշինյանի թիմակիցներից որևեւէ մեկն այդքան չկա, որ դրական, կամ բացասական արտահայտվեր Փաշինյանի այս կամ այն որոշմանը։ Այլ կերպ ասած, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար երկրում արտահերթ ընտրություններ անցկացներ, ապա եթե անգամ ողջ խմբակցությունը դեմ արտահայտվեր՝ որոշումը կյանքի կկոչվեր։ Ինչ վերաբերում է հայտարարության այն հատվածին, թե հանրության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ «լկտի սուտ է»։ Իշխանական պատգամավորները հանրության աչքերին երևալու խնդիր ունեն, նրանք շատ լավ գիտեն, որ այս փուլում քարոզարշավներ իրականացնել չեն կարող, դավաճանի պիտակը մշտապես դաջվել է նրանց ճակատներին։

Խոսքն իհարկե բեմադրված հանդիպումների մասին չէ, ինչպիսին օրինակ Արտաշատում էր, երբ նույն քաղաքացին՝ նախ դրսում, հետո արդեն Փաշինյանի «սիրելի քյաբաբնոցում, արդեն որպես վաճառող էր հանդես գալիս։

Իշխանությունը որդեգրել է մեկ բանաձև՝ ստելով երկարացնել սեփական իշխանությունը, միայն թե հաշվի չեն առել մեկ կարևոր հանգամանք, այդ ճանապահին ավելի ու ավելի են «մաշեցնում» սեփական անկում ապրած վարկանիշը։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումից «զադնի» դնելը բնավ ի օգուտ Փաշինյանի ու նրա թիմի չէ։ Անշուշտ այս հանգամանքը գործող իշխանության վերնախավը քաջ գիտակցում է։ Իսկ ՀՀ հպարտ քաղաքացիներին մնում է ենթադրել, թե արդյո՞ք այս հարցում էլ Փաշինյանը «զադնի» դրեց, ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերի լուռ համաձայնությամբ։

Irakanum.am