Ռուսաստանաբնակ լրագրող Արամ Գաբրիելյանովը Տելեգրամի «Dejavu» ալիքում գրառում է արել՝ մանրամասներ հայտնելով պատերազմի օրերին բունկերում տեղի ունեցած իրադարձություններից և այդ համատեքստում ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի հրաժարականից:

Ըստ լրագրողի ունեցած տեղեկության՝ այն բանից հետո, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոպիտ ձևով Աննա Հակոբյանից պահանջել է լքել հրամանատարական կետը, վարչապետի տիկինը «սկանդալ» է արել, մինչդեռ այդ պահին բունկերում գերգաղտնի օպերացիայի մասին քննարկում է եղել:

«Մինչ այդ Աննա Հակոբյանն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն վիրավորել է գեներալներին՝ փորձելով նրանց սովորեցնել, թե ինչպես պետք է կառավարել զորքերը:
Մովսես Հակոբյանն այլևս չի դիմացել ու կոպիտ ձևով Հակոբյանից պահանջել է լքել բունկերը»,-գրում է Գաբրիելյանովը, ապա մանրամասնում, որ այդ ամենից հետո Աննա Հակոբյանի թիկնապահը փորձել է վարչապետի տիկնոջը հանգստացնել, սակայն վերջինս զանգահարել է Նիկոլ Փաշինյանին ու բղավելով պատմել եղածը:

«Աննա Հակոբյանի սենյակից 3 հարկանի հայհոյանքներ են հնչել: Նա ստորարցել է Նիկոլին ու ասել, որ վերջինս տղամարդ չէ, եթե «ոմն մոսկա խայտառակում է իր կնոջը…

Կնոջ հետ խոսելուց 5 րոպե հետո Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին ու պահանջել ձերբակալել գեներալ Հակոբյանին՝ նրան ձեռնաշղթաներով բերելով Երևան: Դրանից հետո Քյարամյանը գնացել է Արցախի նախագահի մոտ: Վերջինս վախեցած երկու գեներալների հետ խորհրդակցություն է անցկացրել: Նրան ասել են, որ որևէ մեկը նման հրաման չի կատարելու, ընդհակառակը, ձերբակելելու են Քյարամյանին ու իր թիկնապահներին:

Դրանից հետո Արայիկը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրամանը՝ այդ մասին ասելով Արգիշտիին: Քյարամյանն իր հերթին դողացող ձայնով զեկուցել է Փաշինյանի, որ հրամանը հնարավոր չէ կատարել»,-գրել է Գաբրիելյանովը:

Ըստ նրա՝ Փաշինյանը սկսել է բղավել ԱԱԾ տնօրենի վրա, մեղադրել «տղամարդ չլինելու համար», ապա հրապարակել Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության մասին հրամանագիրը: