Ով ցանկացել է, լքել է «Իմ քայլը», բայց չի բացառում, որ որոշ գործընկերներ ոչ քաղաքական պատճառներով կարող են մի օր դուրս գալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Այս իրավիճակից դուրս գալը ցույց տվեց, թե թիմի ամրությունն ինչքան է: Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով կարողացանք դուրս գալ այս վիճակից: Ես վստահ եմ, որ որեւէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել: Դուրս եկած պատգամավորների հետ մինչ այս լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ սպասել ենք, որ իրենք կլքեն թիմը»,-ասաց նա: