Քաղաքացիների հետ իմ շփումները հանգեցրել են եզրակացության, որ արտահերթ ընտրությունների պահանջ կա եւ մենք էլ սկսել ենք պատրաստվել այդ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես Նիկոլ Փաշինյանին ճանաչելով գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու»,-ասաց ԼՀԿ առաջնորդը:

Հարցին, թե այդ դեպում իրենք ինչի համար են պայքարում, Մարուքյանը նկատեց, որ ոչ ոք չէր կանխատեսում, որ Հայաստանում հեղափոխություն է լինելու, Սերժ Սարգսյանի հեռանալու է. «Քաղաքականությունը հնարավորի արվես է, այո, գործող վարչապետը չի ուզում ոչ մի պարագայում հեռանալ, բայց կկարողանա՞ պահել այսպես իշխանությունը: Կարծում եմ ոչ»: