Գերմանական ընկերությունը Բեյրութից վտանգավոր քիմիկատներով ավելի քան 50 կոնտեյներ է դուրս բերել: Լիբանանում Գերմանիայի դեսպան Անդրեաս Քինդլը հայտնել է, որ Combi Lift ընկերությունը 52 կոնտեյներ է մշակել, որոնք լի են եղել վտանգավոր քիմիական նյութերով, դրանք վտանգ են ներկայացրել Բեյրութի բնակիչների համար:

Reuters-ի հաղորդմամբ՝ վտանգավոր նյութը, որը հայտնաբերվել է նավահանգստում մի քանի ամիս առաջ, կազմում է գրեթե 4000 տոննա, ինչը ավելի քան 2750 տոննայով ավելի է ամիականա սելիտրայից, որը հայտնաբերվել էր նավահանգստում, ինչը անցած տարի օգոստոսի 4-ին պայթյունի պատճառ էր դարձել: