Արցախում տեղի ունեցած պատերազմի քարզչական դեմք Արծրուն Հովհաննիսյանին իշխանությունները ցանկանում են վարձահատույց լինել։ Հնարավոր և անհնար ստեր հորինելով 44 օր շարունակ նա հասարակությանը կարողացավ համոզել, որ մինչև վերջին պահը մեր գործերը ռազմի դաշտում լավ են ընթանում։

Պատերազմի 10-15–րդ օրերին արդեն զինվորականներին համար պարզ էր, որ պատերազմը մեր համար հաղթական ելք չի ունենալու։ Դա շատ լավ գիտեր նաև Արծրուն Հովհաննիսյանը և գիտակցելով մասնակցեց ու նաև իր վրա վերցրեց քարոզչական պատասխանատվության ողջ բեռը։

Հիմա արդեն ժամանակն է նրան խրախուսելու։ Բարձաստիճան զինվորականները տարակուսած են նրան գնդապետի, ապա շատ կարճ ժամկետում գեներալի կոչում շնորհելու Փաշինյանի մտադրությունից։ Իհարկե նախագահն է գեներալի կոչում շնորհում, բայց վարչապետի առաջարկությամբ։

Ավելին, զինվորական բարձր կոչմանն արժանացնելուց հետո նա աշխատանքի կանցնի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում։ Նա կփոխարինի համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանին։