Միացյալ Նահանգներում համընդհանուր պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավի ֆոնին SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պակաս է նկատվում: Այս մասին հայտնում է Politico-ն` վկայակոչելով աղբյուրները, փոխանցում է «Լենտա»-ն:

30 միլիոն ամերիկացի արդեն պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ է ստացել, երկրում ամեն օր պատվաստանյութի շուրջ 1.3 միլիոն ներարկում է արվում: Սակայն դեղամիջոցների տարածման գործիքները սահմանափակ են, եւ իշխանությունները խուսափում են հորդորել ամբողջ բնակչությանը պատվաստվել` բոլորի համար պատվաստումների ապահովման հնարավորության բացակայության պատճառով: Ուստի արշավի համար հատկացված 1 միլիարդ դոլարի զգալի մասը դեռ «սառեցված» է:

«Մենք պետք է արտադրանքը հասանելի դարձնենք` նախքան մարդկանց կոչ անելը ձեռք բերել այն: Մենք դեռ պատրաստ չենք»,- պարբերականը մեջբերում է Մարկ Ուեբերի` դաշնային պաշտոնյայի խոսքերը, ով պատասխանատու է COVID-19-ի դեմ պետական ​​պայքարի տեղեկատվական արշավի համար: Politico-ի մյուս զրուցակիցներ նշում են, որ սա ամերիկյան կառավարության առջեւ ծառացած ամենադժվար մարտահրավերներից մեկն է:

The Hill-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համընդհանուր պատվաստումների համար նախատեսում է օգտագործել Ֆուտբոլի ազգային լիգայի կողմից տրամադրված մարզադաշտերը:

Պատվաստանյութերի բոլոր դեղաչափերի ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, աղքատ երկրներում դանդաղ պատվաստումը նյութական վնասի կհանգեցնի զարգացած երկրների համար: