Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Պատմության մեջ կենտրոնական դերակատարությունը միշտ էլ պատկանել է առաջնորդին: Հաջողության են հասել այն ժողովուրդներն ու պետությունները, որոնց առաջնորդել են մտածողությամբ շրջահայաց և գործողություններով հեռատես անհատները:

Պատմության թատերաբեմից անհետացել կամ լավագույն դեպքում ուրիշների հպատակությունն են ընդունել այն ազգերն ու երկրները, որոնց ղեկավարել են ժողովրդավարության իրական արժեհամակարգ չունեցող մեծամասնության ընտրյալները:

Մտածողությամբ շրջահայաց և գործողություններով հեռատես առաջնորդ կարող է ընտրել ժողովուրդը, բայց ոչ երբեք այդ արժեհամակարգին դեռևս անհաղորդ նրա մեծամասնությունը… Ապացույցը մեր ներկան է»: