Հնդկաստանի Ութարականդ նահանգում սառցադաշտի հոսքի պատճառով նախնական տվյալներով ավելի քան 150 մարդ է անհետացել: Այս մասին տեղեկացնում է  NDTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշգանգա հիդրոէլեկտրակայանի աշխատակիցներ են, որի վրա ընկել է աղետի հիմնական ծանրությունը: Հնդկական-Տիբեթյան սահմանային ոստիկանության 2 անձնակազմ և Աղետներին արձագանքող ազգային ուժերի 3 անձնակազմ ուղարկվել են դեպքի վայր:

Սառցե հսկայական զանգվածները իջել են Ալակնանդա և Դաուլիգանգա լեռնային Հիմալայան գետերով և ջրհեղեղի պատճառ են դարձել: Հետագա վնասները կանխելու համար Սրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքներում հոսանքի ներքևում գտնվող հիդրոէլեկտրակայանները սկսել են ջրիարտահոսք իրականացնել:

Իշխանությունները վախենում են տարածքում, ինչպես նաև գետի մերձակայքում գտնվող բնակավայրերում աշխատողների անվտանգության համար: Ջրհեղեղի հետ կապված՝ իշխանությունները սկսել են տարհանել հիդրոէլեկտրակայանի մոտակայքում գտնվող բնակավայրերը: