Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովը՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար եւ նախքան նոր հրահանգներ ստանալը խաղաղապահները Արվախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովտ՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար եւ նախքան նոր հրահանգներ ստանաը խաղաղապահները Արվախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Նամակում նշված է, որ այդպիսի անցումը կիրականացվի Նիկոլի եւ Իլհամի ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել հունվարի 11-ին: Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել այդ նամակը:

Հ.Գ. Ես անկեղծորեն մաղթում եմ հաջողություն սփյուռքի հայերին, Նիկոլին բոլոր վերջույթներով սատարողներին եւ Արցախ այցելել ցանկացողներին ադրբեջանական դեսպանատների անձնակազմի հետ շփման գործում»,-գրել է Միքայել Մինասյանը: