Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովենը:

Այդուհանդերձ, Կերկհովենը կոչ է արել երկրներին, որտեղ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում է գրանցվում, շարունակել պահպանել սանիտարական միջոցները:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած մարդկանց թիվն ավելի շատ է, քան վարակվածներինը: