Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ երկրում կարող է ընդունվել երրորդ կարանտինը, եթե սրվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է «Ouest-France» թերթը:

«Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մենք կկարողանանք հաղթահարել համավարակը՝ առանց կարանտինային նոր ռեժիմ մտցնելու: Ակնհայտ է, որ վերջին օրերին Ֆրանսիայում համավարակի տեմպերը դանդաղել են: Դա ձեռք է բերվել մի շարք շաբաթների ընթացքում իշխանությունների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ», — ասել է նա՝ ավելացնելով, որ իրավիճակը կտրուկ վատթարանալու դեպքում հնարավոր է նոր կարանտին մտցվի:

Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ նման միջոցը ծայրահեղ է, քանի որ կարանտինը բացասաբար է անդրադառնում սոցիալական, հումանիտար և նույնիսկ սանիտարական ոլորտների վրա: