«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։

Խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ. բանն այն է, որ ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների՝ ընդհուպ լուրջ բախումների։

Ըստ մեր աղբյուրների, նշվել է, որ հանրության մեջ ներկայումս բավականին լարված եւ բեւեռացված վիճակ է, եւ ցանկացած պահի հակադիր բեւեռների հետ կոնտակտ կարող է հանգեցնել լուրջ բախման։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դեռեւս վերջնական ոչինչ հստակեցված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում