Այսօր լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են:

ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:

«Ամեն ինչ սկսվել է  «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ օգտագործելով առիթը սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ բացառելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,-տեղեկացրել է Գևորգ Փարսյանը:

Կապանի քաղաքապետը նշել է, որ ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին այսօր փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն: Այս պահին ճանապարհը անխափան գործում է ու ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին: