Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 16 հազար 627 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, նշելով, որ արդեն հինգ օր շարունակ նոր դեպքերի թիվը չի հատում 17 հազարի շեմը:

Վարակի տարածման աճի տեմպը նվազել է մինչև 0,42-ի: Վարակակիրներից 10,9%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը հաղթահարել է 22 հազար 831 հոգի, մահացել` 497 մարդ:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3 մլն 951 հազար 233 է, մահացել է 76 հազար 229 մարդ, առողջացել` 3,4 մլն բուժառու: