Հասմիկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Խոնարհում հիշատակիդ առաջ, հերոսնբ

Այս լուսավոր տղան Մայիս Հովսեփյանն է: Հեռուստադիտողը նրան հիշում է «Ամենախելացին» հեռուստահաղորդումից, որտեղ շնորհաշատ պատանին զարմացնում էր իր հարուստ գիտելիքներով, բոլոր բնագավառների վերաբերյալ հարցերին իր սպառիչ ու համընդգրկուն պատասխաններով: Եվ ես նրա մեջ տեսնում էի ապագայում հայ մտավոր ներուժը համախմբող լիդերի: Նա ասես գիտության համար էր ծնվել:

Մայիս Հովսեփյանն արդեն զինվոր էր: Սեպտեմբերի 27-ից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում: Զոհվել է հոկտեմբերի 21-ին՝ Ջաբրաիլում:

Հիմա անմահների գնդի շարքում ես, մեր բոլորի հերոս: Քո ու բոլոր տղաների անունը վառ պիտի մնա պատմության էջերում: Խոնարհում հիշատակիդ առաջ: Ցավակցում եմ մեր հերոսի հարազատներին ու մեզ ամենքիս: