«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին անգամ, երբ Հադրութում հանդիպեցի Վահան Բադասյանին, նա ազատագրված Ջրական, թե Վարանդայի տարածքներում՝ ուղիղ սահմանի եզրով նռան այգիներ էր տնկում, ջրատար խողովակներով ջուր էր հասցրել այգիներին և համոզված էր, որ հադրութցիները, իր արածը տեսնելով, կոգևորվեն և կհավատան, որ այդ հողերը չեն տալու և կշենացնեն մեր ազատագրված հայրենի հողերը… և այդ պետականաշեն մարդն այսօր ազատազրկված է… և ժողովուրդը հաշտվում է այդ անարդարության հետ՝ իրեն դատապարտելով ստրուկի կարգավիճակի… Պահանջեք ազատ արձակել Վահան Բադասյանին, զոհվածներին չեք օգնի, ողջերին օգնեք…»: