Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են: Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի համայնքապետարանը:

«Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»,- ասված է համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ: