Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռի ուղևորների կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Աէրոֆլոտ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը:

«Օդանավի հրամանատարը հաղորդել է ռադիոկապի համակարգի մասնակի խափանման մասին: Որոշում է կայացվել վերադառնալ թռիչքի օդանավակայան: Ուղևորների ու անձնակազմի կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»,- ասել է նա:

Ինքնաթիռը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո տագնապի ազդանշան էր փոխանցել և փոխել ուղղությունը՝ հետ վերադառնալով: