Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ ավարտը մեր իրականությունը խմբագրեց սևի այնպիսի երանգներով, որոնց մասին նույնիսկ ամենահոռետես մարդիկ չէին կարող երևակայել անգամ:

Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ որևէ մեկի, այն էլ՝ Արցախի հերոսի փոխարեն՝ այլ մարդու կհուղարկավորեն, և որքան էլ տարօրինակ է, երբ հուղարկավորված սպայի հարազատներն ահազանգեն այդ մասին, գրեթե չեն լինի պետական մարմիններ, որ ձեռք կմեկնեն ծանր վշտի մեջ գտնվող, հարազատ կորցրած մարդկանց ու կօգնեն լուծել խնդիրը: Թերևս, բացառություն է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Վերջին օրերին, ի դեպ, հաճախակի ենք լսում այլ դեպքերի մասին ևս, երբ պետական մարմինների փնթի աշխատանքի արդյունքում նահատակված զինծառայողներից մեկի փոխարեն՝ հուղարկավորել են մեկ այլ մարդու:

«Հերացու անվան մորգի համակարգչի մեջի նկարները հերթով նայում էինք, նկար գտանք, նմանացրեցի ախպորս: Աշխատողներին հարցրեցի՝ այս մարդն ո՞վ է, ասեցին՝ նրան ուղարկել են՝ որպես գնդապետ Շաքարյան: Նրանց ասացի՝ ո՞նց կարող է այս մարդը Շաքարյանը լինի, եթե իմ ախպերն է: Ասում են՝ չէ, մեզ ներկայացրել են՝ որպես Շաքարյան: Բերել են այստեղ փակ դագաղով ու հուղարկավորել Եռաբլուրում: Այդ նկարը տեսնելով՝ ես սկսեցի կասկածել, որ շփոթմունք  կարող է եղած լինի, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր գնդապետ Շաքարյանի փոխարեն հուղարկավորված Հարություն Նալբանդյանի եղբայրը՝ Հովհաննես Նալբանդյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 168.am-ը հարցրեց, թե ի՞նչ խնդիր էր, պետական ո՞ր կառույցների հետ չստացված երկխոսության արդյունքում էր հարցը հասել ՀՀ ՄԻՊ-ին, ո՞վ էր նրա հետ կապ հաստատել, և ինչպե՞ս, ի վերջո, լուծվեց խնդիրը։

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: