Միացյալ Թագավորության կառավարությունն աշխատանքներ է տանում իր պատվաստված քաղաքացիներին «կորոնաանձնագրերով» ապահովելու համար, հայտնում է Daily Mail պարբերականը: Ծրագիրը նպատակ ունի ապահովել բրիտանացի զբոսաշրջիկների մուտքն այն երկրներ, որոնք մուտքի թուլտվության համար պատվաստումը հաստատող փաստաթուղթ են պահանջում:

Սա հաջորդել է այն տեղեկությանը, որ Հունաստանը պատրաստովում է մուտքի թույլտվություն տալ այն բրիտանացիներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստում են արել:

Ամռան ընթացքում արտերկում իր քաղաքացիների հանգիստն ապահովելու նպատակով Մեծ Բրիտանիան արագացրել է պատվաստման գործընթացը: Կառավարությունը նպատակ ունի այս ամսվա կեսերին պատվաստել հասարակության առավել խոցելի խմբին՝ ենթադրելով, որ մինչև մայիս Մեծ Բրիտանիայի բոլոր մեծահասակները կարող են պատվաստված լինել:

Եվրոպական մի քանի երկրներ, ներառյալ Հունաստանը, Իսպանիան, Մալթան և Դանիան, արդեն աջակցություն են հայտնել պատվաստումը հաստատող փաստաթղթերի առկայության ծրագրին:

Ամեն տարի Հունաստան այցելող երկու միլիոն բրիտանացիները մոտ 9 միլիարդ ֆունտ ներդնում են ունենում երկրի տնտեսության մեջ: