Երևանին հարակից Պռոշյան համայնքում առաջիկա տարիներին կհիմնվի «Հերոսների վերականգնողական քաղաքը»։ Նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը Irakanum.am-ի հետ զրույցում ներկայացրել է ծրագրի մանրամասները։

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում հիմնվելու է հոգեկան առողջության կենտրոն, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը»-, ասաց Արեենցը։

Նրա խոսքով՝ «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում հիմնվելու է կամավորների վերապատրաստման կենտրոն, որը մեր երկրի համար կհանդիսանա կամավորների բանկ, որտեղ վերապատրաստում անցած կամավորները արդեն իրենց մասնագիտական օգնությունը ցույց կտան ինչպես մեր կենտրոնում, այնպես էլ երկրում գործող այլ կառույցներում:

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում հիմնվելու է վերականգնողական կենտրոն, որը կգործի բարեգործական հիմունքներով՝ անվճար միայն վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության ու պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ և ԱՀ քաղաքացիները, սոցիալապես անապահով խավի այն անձինք, ովքեր կունենան հրատապ բուժման կարիք: Ամբուլատոր պայմաններում անվճար բուժման հնարավորություն կստանան նաև զոհված ազատամարտիկների երեխաները»,-ասաց նախագծի հեղինակը։

Ծրագրի շրջանակներում արտասահմանյան լավագույն կլինիկաները և անհատ մասնագետները հնարավորություն կունենան իրենց մասնագիտական փորձը և ռեսուրսը ներդնել կենտրոնի շահառուների կյանքը և առողջությունը ավելի բարելավվելու համար:

Բացի այս՝ «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում հիմնվելու է պրոթեզարան, որտեղ կկիրառվի աշխարհում հայտնի երկրների ժամանակակից փորձն ու մեթոդները:

«Սա կլինի մի կենտրոն որտեղ տարբեր երկրների մասնագետները և ընկերությունները կհիմնեն իրենց պրոթեզարանները սեփական մեթոդի զարգացման նպատակով, իսկ մեր մասնագետները զուգահեռաբար կվերապատարստվեն և այդ ամենի հիման վրա կշարունակեն այդ փորձի կիրառումը և սպասարկումը: Հեռանկարում կա հենց հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությամբ էլ սկսել նման տեսակի պրոթեզների արտադրություն:

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում ստեղծել առողջապահական տուրիզմի զարգացմանը խթանող ենթակառույցներ, որպեսզի այդ կերպ տուրիստներից ներգրավված միջոցները ուղղորդենք կենտրոնի շահառուների բուժմանը և կարիքների հոգմանը, այս կերպ երկիրը կդարձնենք ավելի ճանաչելի:

Հարթակ հանդիսանալ, որտեղ հայկական արտադրությամբ զբաղվող ընկերությունները կկարողանան իրենց փոքրիկ մասնաճյուղերը ունենալ և այդ մասնաճյուղերում որպես աշխատուժ կներգրավվեն առաջին հերթին հենց հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքների անդամները», — մեզ հետ զրույցում նշեց Սուրեն Արեենցը։

Նա ասաց, որ իրականացվելու են բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան վիրավոր զինվորներին ձեռք բերել ժամանակակից մասնագիտություն, ստանալ կրթություն՝ իրենց հարմար պայմաններում, լինել մրցունակ աշխատաշուկայում: «Կրթական ծրագրեր իրականացնելիս հաշվի են առնվելու աշխատաշուկայի պահանջարկը, մասնագիտության արդիականությունը, վիրավոր զինվորի անձնական որակներն ու նախասիրությունները:

Ստեղծել էկո միջավայր, որտեղ սկսած վերականգնվող էներգիայից մինչև այլ ենթակառուցվածքների հիմնումը կնպաստի միջավայրի էկո համակարգի զարգացմանը, որն էլ կխթանի ֆինանսական ավելորդ ծախսերի կրճատմանը (էլեկտրաէներգիա, տաք ջուր և այլն): Ստեղված առողջ միջավայրը առաջին հերթին շահառուների անմիջական ներգրավմամբ կհանդիսանա նման ստարտափ ծրագրեր իրականացնելու գրավիչ վայր:

Էկո միջավայրի արտադրությունը կնպաստի ոչ միայն բուժվող անձանց կարիքների ապահովվմանը և ծախսերի նվազմանը, այլև կստեղծվի մի բնական միջավայր, որտեղ բուժում ստացող անձինք կունենան հոգեկան հանգստության համար առողջարար միջավայր»:
«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ի գերնպատակն է վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակությանը, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը»:

Անդրադառնալով բւժման մեթոդներին Արեենցն ասաց.
«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում բուժման առաջնահերթությունը տրվելու է հոգեկան առողջությանը: Հոգեկան առողջությունը մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք է, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև, հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, որոշումներ կայացնելու և իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը:
Կենտրոնում առաջնահերթությունը տրվելու է նեյրոզարգացողական թերապիայի, հոգեբանի և լոգոպեդի, ջրաբուժություն, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի դասընթացների միջոցով նպաստել արդյունավետ բուժմանը:

Հիմնական գործողությունները
Կենտրոնի շահառուներին հնարավորություն տալ ձեռք բերել կամ զարգացնել աշխատանքային հմտություններ:
Վիրավոր զինվորների և զինհաշմանդամների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթական դասընթացների և վերապատրաստումների կազմակերպում:
Կենտրոնի շահառու հանդիսացողների համար ստեղծել բիզնես հարթակ, որի միջոցով շահառուն և իր ընտանիքի անդամները կկարողանան ձեռք բերել բիզնես հմտություն և աշխատանք:
Կազմակերպել կամավորական խմբերի ինտեգրում, թե կենտրոնի տարածքում, թե կենտրոնից դուրս գտնվող նման այլ բուժհաստատություններում, ովքեր էլ հետագայում աշխատանքի հնարավորություն կստանան:
Կազմակերպել մասնագետների վերապատարստում՝ թե Հայաստանում, թե արտերկում»:

Մեզ անհրաժեշտ են միջոցներ որոնք կուղղվեն՝1. Պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող ՀՀ և ԱՀ քաղաքացիներին հրատապ բուժման նպատակով՝ թե ՀՀ-ում, թե արտերկրում բուժումն իրականացնելու համար:
2. Ենթակառույցների համար նախատեսված տարածքի ձեռք բերման և շինարարական աշխատանքների նպատակով:
3. Արտերկրում մասնագետների վերապատրատում:
4. Վերը նշված կառույցների համար բժշկական սարքավորումների և դեղորայքի ձեռքբերում:
5. Հիվանդներին տեղափոխելու նպատակով առաջին բուժօգնության մեքենաների ձեռքբերում:
6. Վերը նշված կառույցների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (մահճակալներ և այլն):
7.Աջակցություն զոհված ազատամարտիկների,անհետ կորածների և վիրավորում ստացած զինվորների ընտանիքների սոցիալական աջակցություն:

Նախագծի մեկնարկը տրված է, այն հաջողելու եւ ժամանակին ու նպատակին ծառայեցնելու համար, նախագիծն իրականացնողները դիմում են բոլորին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

Ներկայացնում ենք նաեւ բանկային հաշվեհամարները, որոնց կարող եք կատարել նվիրատվություն։

IDram 706242794
Ameria Bank
Credit Card
4083060010275804
AMD
1570013717050200
EUR
1570013717050146
USD
1570013717050101
RUB
1570013717050158
SUREN HAKOBYAN AREENTS

Նախագծի հեղինակն ու իրականացնողները վստահեցնում են յուրաքանչյուր լումա ծառայելու է բացառապես ծրագրի իրականացմանը։

Irakanum.am