Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր  ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, իրար են բախվել  BMW, Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 3 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներնն ու փրկարարները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։

Ոոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների , մահացածի և վիրավորի ինքությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: