Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր, որն այսուհետ զբաղեցնելու է  մեր փորձառու լրագրողներից մեկը՝  Լուսինե Ավանեսյանը, այսինքն՝ ինձ հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:«Լուսինե Ավանեսյանին ես հաջողություն եմ մաղթում իր գործում, իսկ ես շարունակելու եմ մնալ իմ զբաղեցրած պաշտոնում»,- նշեց նա:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրամանագիր է ստորագրել  Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին: