«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «Բարեկամնե՛ր, Բաբկեն Ղազարյանի` իմ դեմ հայցը մասնակի բավարարվել է առաջին ատյանի դատարանում, սակայն ուժի մեջ չի մտել, քանի որ փաստաբանիս կողմից բողոքարկվել է վերաքննիչ ատյան։ Մեր համոզմամբ՝ որոշումն անհիմն է, իսկ հայցը պետք է ամբողջությամբ մերժվի։
Ասեմ, որ եթե Բաբկեն Ղազարյանը պնդում է, որ ինքը Թոխմախի Բաբոն է, ապա թող պատմի, թե այդ որ շրջանակներն են տվել իր այդ ածականը։
Իսկ թալանված փողերից սնվող որոշ լրատվամիջոցներին հորդորում եմ պարզել, թե ինչպե՞ս 2017 թվականին Արփինե Հովհաննիսյանի կողմից քրեական օրենսգրքում թողնված պրոբլեմը օգնեց Բաբկեն Ղազարյանին ու իր նման հարստացած պաշտոնյաներին (պատասխանը` Բաբկեն Ղազարյանի մասին Էթիկայի հանձնաժողովի գործերում)։
Հ.Գ. Ո՞վ է ասում, որ ուսադիրները բացառում են գողական բարքեր կրելը»։