SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․- 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր․ գործը հարուցվել է երեկ՝ Արաբկիր վարչականշրջանի Սունդուկյան — Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Ակբա բանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար։

Նշված քր․ գործի շրջանակում, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ․ Տոնոյանի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել է, բանկի կառավարչի և անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված, Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Ղազարյանը։

Հայտնաբերվել են նաև հափշտակված ՀՀ դրամները, ԱմՄՆ դոլարները, եվրոթղթադրամներն ու ՌԴ ռուբլիները։