Աբովյանի թիվ 1 դպրոցում այսօր`փետրվարի 6-ին, կրկին դասադուլ եւ գործադուլ  է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:

Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը «լայվի» ժամանակ ասաց, որ այսօր աշակերտները կրկին դպրոց չեն եկել, իրենք էլ կշարունակեն այնքան ժամանակ բողոքի ակցիաներ անել, մինչեւ նորանշանակ տնօրենը հեռանա:

«Պայքարը մինչեւ վերջ գնալու եւ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, արդարությունը վերականգնվելու է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն երեկ գործադուլ եւ դասադուլ են կազմակերպել՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է նրա հովանավորությամբ է Քարմելա Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Մինչեւ երեկո նրանք թույլ չեն տվել, որ նորանշանակ տնօրենը մտնի դպրոց, իսկ երեկոյան տնօրենը մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ կարողացել է դպրոց մուտք գործել։