Կատարվում է քննություն։Փետրվարի 4-ին, ժամը 08.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վահրամ Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21093»-ի 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Փետրվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 6,5-րդ կմ-ին՝ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

Փետրվարի 4-ին, ժամը 22.45-ին, հաղորդում է ստացվել, որ «Օպել Զաֆիրայի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն
Փետրվարի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։
Փետրվարի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-53» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի 39-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Փետրվարի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձորի Տերյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա ՌԱՖ-4» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա ՌԱՖ-4»-ի 24-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։Փետրվարի 4-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Լոռու մարզի Օձուն գյուղում «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի անիվը պայթելու հետևանքով մեքենան բախվել է պատին. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն
Հունվարի 4-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 30-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: