Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 261 հազար 018 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 252 հազար 246 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 3258:

Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, առողջացել է 305 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 հազար 726 դեպք, որոնցից 159 հազար 350-ն` առողջացած, 3109-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4488 պացիենտ: