Օրակարգ լրատվականը զրուցել է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանի հետ։

Պարոն Ստեփանյան, դուք՝ որպես Ազգային ժողովի նոր պատգամավոր, ինչ՞ գործունեություն եք ծավալել մինչ այժմ: 

Որպես ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդգրկված եմ պետաիրավական հանձնաժողովում, որը այս ժամանակահատվածում, քաղաքական, քրեական դատավարության օրենքի մեջ փոփոխություն կատարելու մասին աշխատանքներում քննարկումներ է իրականացրել, որի աշխատանքային խմբում ակտիվ ընդգրկված եմ եղել, բայց քանի որ երկրում եղավ այս արհավիրքը՝ պատերազմը, պատերազմի ողջ ընթացքում զբաղված ենք եղել տարբեր աշխատանքներով, սկսած մարդասիրական օգնություն ցուցաբերելով, որը չեմ ուզում մանրամասն մեկնաբանել, մինչև պատերազմի օրերի ընթացքում առաջնագծում գտնվելով և տեղում ողջ իրավիճակին ծանոթանալով: 

Ռազմագերիների վերադարձի հետ կապված ինչ՞ նախաձեռնություններ է իրականացնում ձեր խմբակցությունը:

— «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը օրեր առաջ ԵԽԽՎ այցի շրջանակներում հայ ժողովրդի անունից խոսել և ներկայացրել է Ադրբեջանի Հանրապետությունում պատանդ մնացած հայերի մասին, ինչպես նաև, օրինակ Եվրոպական պառլամենտում Renew Europe նախաձեռնությամն առցաց կոնֆերանսի ժամանակ այսօր խոսել է այդ մասին: Օգտագործելով բոլոր տեղական և միջազգային հարթակները բարձրաձայնում է ռազմագերիների՝ օդում առկախված այդ հարցը, որը առաջնային և կենսական նշանակություն ունի բոլորիս համար:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր և մյուս խմբակցությունների պատգամավորների հետ աշխատանքը: 

Գիտեք, աշխատանքը գնահատում եմ գործնական, ինքս շփվում եմ նրանց հետ միայն հանձնաժողովի նիստերի շրջանակներում : 

Պարոն Ստեփանյան, վստահաբար լսել եք Իմ Քայլը խմբակցության կողմից շուտով ներկայացվող այդքան քննարկված նախագծի մասին, որը, չնայած նրան որ շրջանառության մեջ դրված չէ: Ինչ կասեք այդ մասին: 

— ԼՀ խմբակցությունը երբեք չի խուսափել ընտրություններից, ավելին, մենք անգամ հենց վաղը, պատրաստ ենք մասնակցել ընտրական պրոցեսներին, ունենք վարչապետի մեր թեկնածուին, ով խմբակցության ղեկավարն է հենց, ինչ վերաբերում է իշխանության կողմից շուտով բերվող այդ նախագծին, որի հիմնական նպատակը ԱԺ-ն արձակելն է , բայց Նիկոլ Փաշինյանին պահելը որպես վարչապետ, բնականաբար կարծում եմ նպատակը կրկին այսպես ասած իշխանությունը իրենց ձեռքում պահելու համար է: Ես կարծում եմ, որ պատերազմում պարտության և ոչ միայն, սեփական ազգին մեղադրող անձը չպետք է ղեկավարի երկիրը: 

Կարո՞ղ եք նշել երկիրը այս իրավիճակից դուրս բերելու ելքերը, որն՚՞ է Ձեր տեսլականը: 

 Ես կարծում եմ, որ միայն միասնությունը կարող է մեզ հանել այս իրավիճակից, երկրի զարգացման տանելու իմ տեսլականը հենց դա է, իսկ այս փուլում ժողովրդին կրկին սևի և սպիտակի բաժանումը ամենացավալի և վտանգավոր կործանարար երևույթն է: