2020 թվականի վերջին Չինաստանում համացանցից օգտվողների թիվը 989 միլիոնի էր հասել, վկայում են China Internet Network Information Center-ի (CNNIC) տվյալները:

Դա 85.4 միլիոնով ավել է նախորդ մարտի համեմատ` Չինաստանում կորոնավիրուսի բռնկումից անմիջապես հետո, ինչը հարյուր միլիոնավոր չինացիների ստիպել է ավելի շատ ժամանակ անցկացնել փակ տարածքում:

Չինաստանի գրեթե 1 միլիարդանոց ինտերնետ բնակչության մասշտաբները հասկանալու համար` դրա առավելությունը Հնդկաստանի 639 միլիոնանոց ինտերնետ օգտագործողների նկատմամբ 350 միլիոն է, ինչը ավելին է, քան ԱՄՆ ամբողջ բնակչությունը:

Կառավարության զեկույցում նաեւ նշվում է, որ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման ալիքի մեղմացումից հետո որոշ առցանց միտումներ պահպանվել են, որոշները` ոչ:

Մարտից մինչեւ 2020 թվականի ավարտը 72.15 միլիոն մարդ է առցանց գնումներ կատարել, հիմնականում` բջջային հեռախոսներից, դրանց թիվը հասել է 782 միլիոնի:

Զեկույցում նշվում է, որ առնվազն 5.001 յուան ​​(774 դոլար) ամսական եկամուտ ունեցող օգտատերերի մասնաբաժինը դեկտեմբերին 29.3 տոկոսի է հասել` մարտին գրանցված 27.6 տոկոսի համեմատ:

Հեռակա աշխատող մարդկանց թիվը հունիսին գրանցված 147 միլիոնից դեկտեմբեր ամսին աճել է մինչեւ 346 միլիոն. դա երկրի ինտերնետ օգտագործողների մոտ մեկ երրորդն է:

Չնայած առցանց գնորդների զգալի աճին` տեսանյութերի դիտումների թիվն էլ ավելի աճել` 76.33 միլիոնով ինն ամսվա ընթացքում` դեկտեմբերին  հասնելով 927 միլիոնի: