ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին հանդես է եկել ելույթով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Նա մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված. «Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջեւ սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար»: