3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական
աշխատանքներ։
Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողերի պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։