«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվանալ, հարցազրույցներ տալ, ակտիվացնել նաեւ իրենց պաշտոնական կայքերը։ 24-ժամյա գրաֆիկով տեղեկատվություն տեղադրել անգամ ամենաանկարեւոր իրադարձությունների վերաբերյալ։

Պարզ ասած՝ լուն ուղտ սարքել, որպեսզի ցրվեն այն կարծիքները, թե պատերազմից հետո պետական ապարատը կաթվածահար է, չի աշխատում։ Մեզ ասացին, որ զգուշացվել է՝ ստուգելու ենք պաշտոնական կայքերի ակտիվությունը։ Բավական է անցնել պաշտոնական կայքերով, եւ կտեսնեք, որ կան անիմաստ ու ոչինչ չանող հիմնարկներ, որոնք վերջին օրերին մեկ օրվա ընթացքում 4-5 «լուր» են տեղադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում