«Հիդրոօերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է եղանակի, կլիմայի, ջրի եւ շրջակա միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։ Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1992թ․ հոկտեմբերի 16-ից։ 2020թ․ Հայաստանը դարձել է ՀՕԿ երկու տեխնիկական հանձնաժողովների անդամ.

1.Դիտարկումների, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական համակարգերի հանձնաժողով

2.Եղանակի, կլիմայի, ջրի եւ հարակից շրջակա միջավայրի ոլորտներում ծառայությունների եւ կիրառությունների հանձնաժողով: