Վերջին շրջանում ոստիկանության գործողություններն ինձ ստիպում են նահանջել իրենց հանդեպ հարգանքի մոտեցումից: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ամենավայրագ ձեւով միջամտել քաղաքացիների խաղաղ հավաքների անթույլատրելի է ժողովրդավարական եւ իրավական հռչակված պետությունում: Մենք պետք է ոստիկանությունը մաքրենք անկիրթ մարդկանցից, անգրագետներից: Սովետական Միությունից ոստիկանությունում եկել է պետի պաշտամունքի ինստիտուտը: 2 օր առաջ ԱԺ-ի դարպասների մոտով անցնում եմ, երկու ստրկամիտ համազգեստավոր, 2 երիտասարդ աղջկա կանգնեցրել են, ինչ է թե, աղջիկներից մեկը ցուցանակը հանել էր, տարել դրել էր մյուս տեղը: Հետապնդում էին՝ մի հատ կանգնեք, եկեք ստեղ: Ասում եմ՝ տղա ջան, ինչ եք անում: Ասում է մեր ծառայություննէ այդպես թելադրում: Ասում եմ՝ այ տղա, դու խաբար չե՞ս՝ ինչին ես ծառայում: Գրագետ ոստիկանը չի կարող ստրկամիտ լինել»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանընկատեց, որ այսօր այդ անգրագետ ոստիկանների գաղափարի մեջ մի միտք է. «Պետը ասեց: Արա, պետը էնքան բան կարա ասի: Պետը ասի՝ գնա հարազատիդ էս արա, էն արա, պետք է գնաս անե՞ս: Բա մարդու ինքնասիրությունը: Երբ որ մենք ոստիկանությունը մաքրենք ստրկամիտներից, Նիկոլ Փաշինյանը որպես դուխով տղա, նա չի կարող պախկվի ոստիկանության հետեւում»: