Արցախի հերոս, պատերազմի ժամանակ զոհված Սերգեյ Շաքարյանի մարմինը շփոթել են, նրա փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են ՊՆ այլ սպայի։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ՊՆ աղբյուրը։

Պատերազմի օրերին Սերգեյ Շաքարյանին հուղարկավորել են Եռաբլուրում, դրանից հետո Շաքարյանի հարազատներին հայտնել են,որ Եռաբլուրում ամփոփվածը Սերգեյ Շաքարյանը չէ։

«Հարազատներին ի վերջո հաջողվել է համոզել, որ համաձայնեն արտաշիրիմում անել, որից հետո տարբեր անալիզներով պարզվել է, որ հուղարկավորել են ոչ թե Սերգեյ Շաքարյանի, այլ այլ սպայի մարմին։ Հունվարի 21-ին կատարվել է արտաշիրիմում։ Հիմա գտել են այլ մասունքներ, որոնք հավանաբար Սերգեյ Շաքարյանի մասունքներն են, դեռ կատարվում են հետազոտություններ կամ գուցե արդեն ավարտվել են»,- ասել է ՊՆ աղբյուրը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում