Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը եւ նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարեւորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։

Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը Հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար՝ նշելով, որ ակնկալում է Հանրապետության հասարակական հատվածից նոր գաղափարներ, նախաձեռնողականություն եւ գործուն մասնակցություն պետականաշինության գործընթացում։