Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջիկայում նախատեսում է Ծաղկաձորում փակ հավաք անցկացնել։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ փակ հավաքի ընթացքում իշխանական վերնախավը նախատեսում է քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

Փաշինյանի թիմում այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են։

Մի մասը կարծում է, որ արտահերթ ընտրությունները փրկօղակ կարող են լինել իրենց համար, մյուսները գտնում են՝ պետք չէ, հատկապես, որ այս կերպ ժամանակ են շահում եւ բացի այդ բողոքի գործողությունները աստիճանաբար մարում է։

Մինչդեռ ինքը՝ Փաշինյանը հակված է արտահերթ ընտրություններ անցկացնելուն։

Ինչ վերաբերվում է հավաք- քննարկումը քաղաքից դուրս անցկացնելուն, ապա նպատակն այն է, որ անցանկալի միջադեպեր չգրանցվեն, լրագրողների աչքերից էլ հեռու կլինի։

 

Irakanum.am