Վրաստանում փետրվարի 15-ից իրենց աշխատանքը կվերսկսեն ռեստորաններն ու սննդի կետերը: Այս մասին երկրի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է pia.ge կայքը:

«Փետրվարի 15-ից, երկուշաբթի օրվանից սկսած, սննդի օբյեկտները, ներառյալ ռեստորանները, կկարողանան գործել բաց տարածքում»,-ասել է Գիորգի Գախարիան:

Նշենք, որ անցած մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: