Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակման 16 714 դեպք, հայտնել են օպերատիվ շտաբից: Երրորդ օրն անընդմեջ այս ցուցանիշը 17 հազարից ցածր է, թվերը հոկտեմբերի վերջի մակարդակում են:

Ընդ որում՝ յուրաքանչյուր 10-րդ վիրուսակիր այն տանում է առանց COVID-19-ի ախտանիշների: Միաժամանակ, ինֆեկցիայի բարդությունների հետեւանքով մահացել է եւս 521 մարդ, իսկ լիովին ապաքինվել է ավելի քան 24,5 հազար պացիենտ: