Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ փոխնախագահի և ևս երկու աշխատակիցների՝ Սոչիի խաղատանը լինելու մասին մամուլում հրապարակված տեղեկության վերաբերյալ հակիրճ պատասխաններ տվեց:

Հովհաննիսյանը միայն հայտնեց, որ պարզվում են հանգամանքները, որի մասին լրացուցիչ կհայտնեն:

Հարցին, թե ծառայողական քննությո՞ւն է իրականացվում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Կպարզենք՝ ծառայողակա՞ն, թե՞ այլ հանգամանքներում»:

Ի պատասխան հարցին, թե ՊԵԿ նախագահը խոսե՞լ է Մաշադյանի հետ, Հովհաննիսյանն ասաց. «Դե էդ արդեն մեր ներքին աշխատանքային հարաբերությունների հարցն է, ճիշտ չեմ համարում բարձրաձայնել»: